

Մարիա Պապյան
«Ռադիոլուր»
Միջազգային հանրության ուշադրության առանցքում Սիրիան է՝ այս անգամ նորից թուրքական հերթական ներխուժմամբ պայմանավորված։ Վտանգված են հայաշատ բնակավայրերը ևս և քաղաքագետների կարծիքով՝ Թուրքիայի ռազմարշավի օրակարգում նաև հայկական հետքը Սիրիայում բնաջնջելն է։
Սիրիայի հյուսիային շրջանում ծավալված թուրքական ռազմարշավը Հայաստանին չի կարող չմտահոգել և մեր երկիրն արդեն դատապարտող կոշտ հայտարարություններով է հանդես եկել։
Արտգործնախարարության, վարչապետի հայտարարություններին հետևել էր վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հայտարարությունը։
Այս պահին փախստականնների հնարավոր հոսքով պայմանավորված ինչ աշխատանք է տանում Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը:
«Ռադիոլուր»-ի հյուրասրահի այսօրվա մեր զուցակիցը սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն է։