ԿարևորՄիջազգային

Քրդերը հայտնում են 7 տանկ և ավելի քան 70 թուրք զինվորական ոչնչացնելու մասին

Սիրիայի քրդական ստորաբաժանումները մարտավարական նահանջից հետո կրկին վերահսկողություն են հաստատել Հասեք նահանգի Ռաս էլ Այն քաղաքի մեծ մասի վրա: Հաղորդում է ТАСС-ը՝ հղում աելով «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» զինված կոալիցիայի տարածած հաղորդագրությանը:

«Քուրդ ապստամբներին հաջողվել է ոչնչացնել յոթ տանկ և 75 թուրք զինվորների և վարձկանների, ևս 19-ը վիրավորվել են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ մարտերը վերսկսվել են Թել Բեյդարի արվարձանում և արդյունաբերական գոտում: Թուրքական ինքնաթիռներն ինտենսիվ հարվածներ են հասցնում այդ տարածքի ուղղությամբ:

Թուրքիայի հաջորդ թիրախը, ըստ աղբյուրի, Ռաքքա նահանգի հյուսիսում գտնվող Թալ Աբյադն է, որի համար արդեն չորրորդ օրն է կատաղի մարտեր են ընթանում:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close