ԿարևորՄիջազգային

Սիրիական բանակը շարժվում է հյուսիս

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է Սիրիայի հյուսիս-արեւելքում տիրող վիճակը։

Ըստ Ոսկանյանի՝ այսօր առավոտյան Սիրիայի պետական «SANA» լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ սիրիական բանակը շարժվում է հյուսիս՝ դիմակայելու թուրքական ներխուժմանը։

«Եթե հավաստի է լիբանանյան «ալ-Մայադին» և քրդական «Ռուդավ» լրատվական ռեսուրսների տեղեկատվությունն առ այն,որ սիրիական բանակը քրդերի հետ պայմանավորվածությամբ և ռուսական աջակցությամբ առաջիկա 48 ժամվա ընթացքում մտնելու է Այն ալ-Արաբ (Քոբանի), Մանբիջ և Այն Իսայի մերձակայք, ապա կստացվի, որ Թուրքիայի նախանշած «անվտանգության գոտու» արևմտյան մասում սիրիական զորամիավորումները մի դեպքում մուտք կգործեն այդ «գոտի»՝ հասնելով մինչև թուրք-սիրիական սահման, իսկ վերջին երկուսում՝ կտեղակայվեն դրա հետ անմիջական շփման հատվածում»,- գրել է իրանագետը։

Կից քարտեզում կարմիր հոծ գծով ցույց է տրված Թուրքիայի նպատակ «անվտանգության գոտին» Սիրիայի հյուսիս-արևելքում՝ ըստ թուրքական աղբյուրի, հավելել է Վարդան Ոսկանյանը։

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը եւս անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին։ Մասնավորապես ֆեյսբուքի իր էջում թուրքագետը հայտնել է, որ ԻՊ ահաբեկիչները փախել են քրդական կողմի վերահսկողության տակ գտնվող բանտերից։

«Այս պահի դրությամբ կարելի է ասել, որ քրդական կողմի վերահսկողության տակ գտնվող այն բանտերից, որտեղ պահվում էին ԻՊ-ի ահաբեկիչները, փախել են, և գտնվում են ազատության մեջ: Մասնավորապես Քամիշլոյի և Էին Իսսա քաղաքների բանտերում այլևս չկան ԻՊ-ի ահաբեկիչներ»,- գրել է Հովհաննիսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close