ԿարևորՀասարակություն

Կունենանք տաք շաբաթ. Սուրենյան

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

“Ողջ շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, երկինքը կլինի լիարժեք պարզ, իսկ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-16-ին բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Հանրապետության հովտային գոտում, այդ թվում նաև Երևանում արդեն հոկտեմբերի 16-ին օդի ջերմաստիճանը կհասնի +27…+28 աստիճանի։ Վայելեք”,-գրել է Սուրենյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close