ԿարևորՏնտեսական

Տնտեսական հեղախոխության գործում կառավարության թիվ մեկ դաշնակիցը գործարարներն են. վարչապետ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»-Արագածոտնի մարզ

«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի».  հերթական ներդրումային համաժողովը այս մարզում է այսօր անցկացվում:  Մարզում են կառավարության անդամները վարչապետի գլխավորությամբ: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը բացման իր խոսքում ոչ թե մարզի ներուժի մասին է խոսել, այլ՝  հիշել է  անցյալ տարի տեղի ունեցած հեղափոխության մասին:  Մարզի ղեկավարը նաև տնտեսական հեղափոխությունից է խոսել։

«Հայաստանն այս տարին կփակի  մոտ 7 տոկոս տնտեսական աճով»,- այդ մասին այսօր՝ «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի բացման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով,  սա բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ ու եվրոպական  երկրների  տնտեսական ցուցանիշերում, յոթ տոկոսը, այն արդյունքը չէ, որից կարելի է երջանիկ լինել: 

Փաշինյանը  նշել է, որ այս տարին առաջին ամբողջական տարին է, որտեղ  տնտեսական իրավիճակի  ամբողջական քաղաքական պատասխանատուն  իրենց կառավարությունն է:

«Այս տարի մենք ըստ ամենայնի կունենանք մոտ 7% տնտեսական աճ, ինչը չափազանց կարևոր է, և բավական բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ տարածքում, և ընդհանրապես ամբողջ եվրոպական տարածքում: Այս տարվա տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ այն տնտեսական ամբիցիաները, որ մենք ունենք և ձևակերպել ենք, դրանք իրական են, և կարող են դառնալ իրականություն: Այս մասին եկավ վկայելու նաև եվրոբոնդերի նոր թողարկման հաջողությունը, որը Հայաստանի միջազգային տնտեսական իմիջի առումով չափազանց կարևոր էր: ՀՀ-ում այս տարի դեկտեմբերի 31-ի դրությամբ երրորդ հանրապետության պատմության մեջ կունենանք միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը: Սա կարևոր արդյունք է, որը վկայում է մեր երկրի ֆինանսական կայունության մասին: Այս տարի Հայաստանի շուկայում առաջին երեք եռամսյակների տվյալներով կենտրոնական բանկը իրականացրել է շուրջ 433 մլն դոլարի գնում»,- ասաց Փաշինյանը:

Տնտեսական  հեղափոխության մեջ մեր թիվ մեկ դաշնակիցը ՀՀ գործարարներն են,-«ԻՄ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով,  գործարարների շրջանում իրենք թշնամիներ  չունեն:  «Կառավարության համար կարևոր է մեգանախագծեր իրականացնել»,- ասել է վարչապետը:

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս հայտարարել է, որ  այս տարի երրորդ հանարապետության պատմության մեջ միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվելու:

«Սա վկայում է մեր երկրի ֆինանսական կայունության մասին»,- հայտարարել է կառավարության ղեկավարը:

Back to top button