ԿարևորՀասարակություն

Հայաստանի մասին հոդված՝ Forbes-ում

Forbes պարբերականը Հայաստանի մասին ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի տեսարժան վայրերի եւ զբոսաշրջիկներին հետարքրող այնպիսի հարցերի մասին՝ ինչպիսիք են հյուրանոցներն ու սնունդը։

Հայաստանի տեսարժան վայրերը

Ըստ հոդվածագրի՝ Սևանա լճում կարելի է հասկանալ ինչ է գեղեցկությունը, որն առաջարկում է Հայաստանը՝ զբոսաշրջիկներին:

Հեղինակի խոսքով՝ քայլելով Կալավան, Գոշի փողոցներով, «Դիլիջան» ազգային պարկով, կարելի է տեսնել Հայաստանի աշնան գեղեցկությունը, տերևների գունագեղությունը, անընդհատ փոփոխվող տեսարանները:

Հայաստանի հյուրատները

Հոդվածի հեղինակը առանձնահատուկ նշում է հայերի հյուրասիրության մասին, հիշատակում է մրգողու, կամ տնական օղու մասին:

«Զբոսաշրջիկն այստեղ կարող է հայկական իրականության մի մաս զգալ և պատկերացնել, թե ինչպիսին է հայերի առօրյան»,- գրում է լրագրողը:

Հայաստանի սնունդը

Forbes -ը գրում է, որ հայկական խոհանոցը աշխարհի ամենահամեղ խոհանոցներից մեկն է՝ լավաշ, պանիրներ, տոլմա, թարմ բանջարեղեն: Ըստ հոդվածագրի՝ հայկական համեղ տոլման ճաշակելուց հետո հայերն անպայման կառաջարկեն ձմերուկ և սուրճ, փախլավա, որոնք ուտելուց հետո համը բերանումդ կմնա, գրում է լրագրողը։

Վերջում էլ զբոսաշջիկներին խորհուրդ է տալիս կրել հարմամարավետ կոշիկներ, որովհետեւ Հայաստանը լեռնային երկիր է եւ իրենց կարող է եղանակային անակնկալներ սպասել, հատկապես աշնանը: 

Back to top button