ԿարևորՔաղաքական

Ինչ գիրք է նվիրել Փաշինյանը Պուտինին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում պարզաբանում է ներկայացրել, թե ինչ գիրք է նվիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Քանի որ քննարկման նյութ է դարձել՝ պարզաբանեմ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել եմ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը:

Գիրքը «պրոհայկական» չէ:

Պարզապես Կազիմիրովը 1992-1996 թվականներին զբաղվել է Ղարաբաղի հարցով, մեծ ջանք է գործադրել 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ստորագրման համար եւ իր գրքում որպես ականատես պատմում է Ղարաբաղի հակամարտության մի շարք կարեւոր նրբությունների մասին, որ ցավալիորեն մոռացվել են:

Եւ ի վերջո՝գիրքը հոյակապ վերնագիր ունի. «Խաղաղություն Ղարաբաղին»,- գրել է Փաշինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը Պուտինին գիրք է նվիրել: ՀՀ վարչապետը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ էր մեկնել` մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Back to top button