ԿարևորՀասարակություն

Եռասկավառակ ալբոմ՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին

Հանրային ռադիոն Կոմիտասի 150-ամյակին նվիրված ներկայացրել է Կոմիտաս 150 տարի/րոպե եռասկավառակ ալբոմը: Ալբոմում ընդգրկված է 150 րոպե ընդհանուր տևողությամբ 53 կատարում՝ ակադեմիական տարբերակներից մինչև ժամանակակից մշակումներ:

«Տարին կոմիտասյան  է, ու Հանրային Ռադիոն անմասն չի մնում։ Լեգենդար 6-րդ ստուդիան, որ երկար ժամանակ չէր աշխատում, վերագործարկվել է, որտեղ էլ  մենք ձայնագրել ենք 9 ժամ կոմիտասյան ստեղծագործություններից։ Սակայն ծաղկաքաղ ենք արել և ընտրել ենք խորհրդանշանական  150 րոպե, ու այն  ներկայացրել ենք   ձայնասկավառակում»,- ասաց Հանրային Ռադիոյի գործադիր տնօրեն  Գարեգին Խումարյանը:

Ձայնասկավառակը թողարկվել է սահմանափակ տպաքանակով և վաճառքի ենթական չէ: Կատարումները ձայնագրվել և մշակվել են Հանրային ռադիոյի ստուդիայում: Ձայնասկավառակի օրինակները տրամադրելու են երաժշտական գրադարաններին, կրթօջախներին ու ձայնադարաններին:

«Դիզայների հետ որոշեցինք ընտրել Կոմիտասի ավելի քաղաքացիական կերպարը, որն  ավելի խրոխտ է։ Երեք ձայնասկավառակ է պատրաստված,  որոնք սիմվոլները ունեն՝ Եկեղեցին, Կռունկը, Ծիրանին։ Ձայնասկավառակների հետ կա փոքրիկ   տեղեկատվական գրքույկ,  որպեսզի մարդիկ տեղեկանան, թե ինչ ստեղծագործություններ են լսում»,- ասաց նախագծի երաժշտական  պրոդյուսեր Էդգար Ամիրխանյանը:

Back to top button