ԿարևորՄտքերի խաչմերուկ

Ստրկատիրական նոր հասարակարգ. տեխնոլոգիական առաջընթացի հակառակ կողմը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Եղել են ժամանակներ, երբ տպագիր գիրքը նույնքան վտանգավոր էր թվում, որքան տեղեկատվական տեխնելոգիաներն ու դրանց զարգացումն այսօր: Մարդկությունը գրքի «վտանգը» հաղթահարել է, հիմա հերթը տեխնոլոգիական առաջընթացին դիմակայելն է:

Շաբաթվա գլխավոր իրադարձության՝ WCIT-ի երեք օրերին Երևանը տեխնոլոգիական աշխարհի էպիկենտրոնում էր: ՏՏ  ոլորտի հայտնիներն ու գիտակները քննարկում էին, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները վերափոխում մեր կյանքը, ուր են մեզ տանում և  ինչպես են ազդում մեզ վրա:

Թեմայի քննարկումը  շարունակվել է  «Արժեքների հեղափոխություն» հաղորդման շրջանակում:

Դիմադրությունն անիմաստ է,  դիմակայելը՝ անհրաժեշտ. շարքի հեղինակ Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ տեխնոլոգիական առաջընթացի վտանգներին դիմակայելու համար նորարարական լուծումներ են պետք:

«Արհեստական բանականությունը մեր փոխարեն աստիճանաբար ավելի ու ավելի շատ խնդիրներ է լուծում: Կամաց-կամաց մոտենում ենք մի կետի, երբ մեր որոշումների կայացումը կամավոր պատվիրակում ենք մեր սարքերին:  Թվում է, թե հրաշալի է, բայց ավելի խորը մտածելով՝  հասկանում ենք, որ ստրուկներըն էլ նույն  կարգավիճակում էին»:

Ցուցադրել ավելի
Back to top button