Միջազգային

Հայտնի են գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները

Նոբելյան հանձնաժողովն այսօր հայտարարել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած գրողների անունները։ Այս տարի շնորհվել է միանգամից երկու մրցանակ, դրանցից մեկը 2018 թվականին է վերաբերում, քանի որ անցյալ տարի սկանդալի պատճառով այդ մրցանակի հանձնումը հետաձգվել էր։

  • 2018 – լեհ գրող Օլգա Տոկարչուկ՝ բուռն երևակայության համար, որը էնցիկլոպեդիկ կրքով ներկայացնում է սահմանների հատումները որպես կենսակերպ,
  • 2019 – ավստրիացի գրող Պետեր Հանդկե՝ ազդեցիկ աշխատանքի համար, որ ներկայացրել է մարդկային գոյության յուրահատկությունը։
Back to top button