ԿարևորՎերլուծական

Թուրքիան միշտ վտանգ է ներկայացնելու մեր ժողովրդի համար․ թուրքագետ

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»

Միջազգային հանրությունն ու Սիրիայում խոշոր խաղացողներն, իհարկե, տեղեկացված են եղել հարևան պետություն ներխուժելու Անկարայի մտադրության մասին, համոզված է թուրքագետ Վազգեն Պետրոսյանը:

Տերությունների նման արձագանքը Թուրքիայի գործողություններին վկայում է, որ յուրաքանչյուրն առևտրի իր մասնիկն է կորզելու Անկարայից:

«Թե ինչ, ցույց կտա ապագան»,- նշում է Պետրոսյանը: Թուրքագետի համոզմամբ, վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ փաստում են, որ Թուրքիան մինչև իր գոյության վերջին վայրկյանը վտանգ է ներկայացնելու նաև մեր ժողովրդի համար:

Back to top button