ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ավագանու 1 տարին. Բանավեճ՝ «Ռադիոլուրի հյուրասրահում»

Երևանի  ավագանու առաջին  նիստի մեկ տարին է լրանում, և ավագանու երեք խմբակցությունների  ներկայացուցիչներն ամփոփել են  անցած տարին:

Կարևորագույն ֆունդամենտալ լուծում ստացած խնդիրը, ըստ «Իմ քայլ» դաշինքի  քարտուղար Հասմիկ Խաչունցի, աղբահանության խնդրի լուծումն է։

Ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը սրա հետ համաձայն չէ:

Ըստ նրա՝ երկրորդ օպերատորի  ներգրավման անհրաժեշտություն կա, հակառակ դեպքում կլինի այն, ինչ տեղի ունեցավ «Սանիթեքի» հետ: Միակ դրական լույսն այն  է, որ աղբը հավաքվել է փողոցից:

Ընդդիմադիր գործընկերոջ կարծիքի հետ համաձայն է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Նա քաղաքապետարանին հորդորեց խնդիրները խմբավորել եւ դրանց լուծման համար նշանակել կոնկրետ պատասխանատուներ։

Back to top button