ԿարևորՄտքերի խաչմերուկ

Արհեստական բանականությունն արդեն սննդի ոլորտում է

Հոկտեմբերի 9-ին ավարտվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը, որին մասնակցում էր 67 երկրի 2000 ներկայացուցիչ: «Արտ-Լանչ», «Արտ- հյուրատներ» ցանցի ղեկավար Բակուր Մելքոնյանը նույնպես մասնակցել է համաժողովին եւ այսօր, ամփոփելով WCIT–ն, վստահեցնում է, որ համաժողովը կնպաստի բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը՝ որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեծ ներուժ ունեցող երկիր։ «Տեղեկատվական տեխնոլոգիաների քարտեզում Հայաստանի դիրքերն ավելի են բարելավվում, եւ Հայաստանը հայտ է ներկայացնում դառնալ փոքր Սիլիկոնյան հովիտ»,-կարծում է գործարարը:

Բակուր Մելքոնյանը, խոսելով IT ոլորտի նորարարությունների մասին, հայտնել է, որ արհեստական բանականությունը մուտք է գործել նաեւ սննդի ոլորտ՝ մասնավորապես «Արտ-Լանչ», հեշտացնելով բոլորի՝ վաճառողի, սպառողի աշխատանքը:  «Արհեստական բանականությունը կօգնի մեր սպառողներին սննդային այնպիսի ընտրություն կատարել՝ հայտնի սննդաբանի օգնությամբ, որ եւ կալորիականությամբ գերհագեցած չլինի, եւ սննդային բազմազանություն ապահովի, եւ ամենակարեւորը՝ առողջությունը չվտանգի»,-նշում է Բակուր Մելքոնյանը:   

Ցուցադրել ավելի
Back to top button