ԿարևորՄտքերի խաչմերուկ

5 միլիոնը դեռ սահմանը չէ. ժողովրդագրական աճը՝ պետական գերակայություն

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»

Հայաստանն այսօր խորը ժողովրդագրական ճգնաժամի մեջ է։ Չնայած այս իրողությանը, տնտեսագետ Կարեն Ավագյանը միանգամայն իրատեսական է համարում Հայաստանի իշխանությունների՝ երկրի բնակչությունը մինչև 2050 թվականը հինգ միլիոնի հասցնելու նպատակը։

Միանգամայն իրագործելի ծրագիր է, եթե ռեալ դրվի նման նպատակ, կարծում է «Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակը։

Սակայն, նրա համոզմամբ, միայն բնական աճով հնարավոր չէ նման ցուցանիշի հասնել, քանի որ Հայաստանում բնական աճի նախադրյալները շատ ցածր են. «Անհրաժեշտ է աշխատունակ և վերարտադրողական տարիքի հայ ազգաբնակչության ներգաղթ։

Մենք ունենք հնարավորություն տարբեր գաղթօջախներից մեր հայրենակիցներին բերել Հայաստան՝ համապատասխան տնտեսական և այլ պայմանների  բարելավման շնորհիվ։ Պետք է նաև «վերակենդանացնել» գյուղական բնակավայրերը  և  զարգացնել էկոլոգիապես մաքուր երկիր», — նշում է Կարեն Ավագյանը։

Նրա համոզմամբ, հինգ միլիոնը սահմանային շեմը չէ, եթե պետության համար ժողովրդագրական աճը դիտարկվի որպես ռազմավարական կարևորագույն նպատակ։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close