ԿարևորՀասարակություն

«1000 դրամների» հիմնադրամը կփոխհատուցի 1998-ից հետո զոհվածների հարազատներին

Զինծառայողների ապահովագրության (1000 դրամների) հիմնադրամը 2020 թվականի հունվարի 1-ից կսկսի աջակցություն ցուցաբերել նաև 1998 թվականի հունվարի 1-ին ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Այդ մասին որոշումը կայացվել է այսօր: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսպիսով՝ մեկուկես տարվա ընթացքում այս գործառույթի իրականացման մասով մենք ետ գնացինք 19 տարի: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դրությամբ հիմնադրամը փոխհատուցում էր միայն 2017 թվականի հունվարի 1-ին ներառյալ և դրանից հետո տեղի ունեցած դեպքերը:

Որոշման մանրամասները կհայտարարվի լրացուցիչ, բայց կարող եմ ասել, որ որոշումն ունի նույն պարամետրերը, ինչ շահառուների շրջանակը հետահայաց ընդլայնելու նախորդ որոշումները»,- գրել է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close