ԿարևորՏնտեսական

Հայաստանը բարելավել է դիրքերը Գլոբալ մրցունակության վարկանիշում

Գլոբալ մրցունակության վարկանիշում Հայաստանը 141 երկրների շարքում զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը:

2019 թվականին Հայաստանը մեկ կետով բարելավել է դիրքերը, դա համարվում է լավ ցուցանիշ:

Եվրասիական տարածաշրջանում Հայաստանը զիջում է Ռուսաստանին (43) , Ղազախստանին (55) և Ադրբեջանին (58), բայց առաջ է Վրաստանից (74), Ուկրաինայից (85), Մոլդովայից (86), Ղրղզստանից (96) և Տաջիկստանից (104):

Մրցունակության վարկանշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է Սինգապուրը: Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, հետո Հոնկոնգը: Լավագույն եռյակին հաջորդում են Նիդերլանդները, Շվեյցարիան, Ճապոնիան, Գերմանիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան և Դանիան:

Back to top button