ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ինչպես ընտրել դասախոսին. փոփոխություններ բուհական համակարգում

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում բավականին փոփոխություններ են եղել, սակայն այն դեռևս սաղմնային վիճակում է:

Օրենքի նախագիծը, ըստ ԱԺ գիտության, կրթության, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի, զերծ չէ թերություններից, այդ իսկ պատճառով  ուղարկվել է շահագիգիռ կողմերին՝ բուհերին, գիտական հաստատություններին, որպեսզի իրենց կարծիքները ևս դրվեն քննարկման:

Փոփոխություններից մեկը ուսանողներին դասախոսների ընտրության հնարավորություն ընձեռելն է:

Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացնում է մեխանիզմը. ուսանողին առաջարկվում է ընտրել առարկաները: Օրինակ՝ հումանիտար 7 առարկաներից նա կարող է ընտրել 3-ը:  Եվ ուսանողներն իրենց դժգոհությունները կարող են ներկայացնել սոցցանցերում և կատարել օնլայն գնահատում, ինչի արդյունքում որոշվում է դասախոսի վարկանիշը, նաեւ նրա դասախոսական հետագա աշխատանքը։

«Սա կիրառվում է աշխարհի շատ երկրներում և սա բնական զտման գործընթաց է: Այստեղ  անձնական խնդիր չկա»,- ասում է Հովհաննես Հովհաննիսյանը:

Օրենքի խնդրահարույց դրույթներից բացի «Ռադիոլուրի հյուրասրահում» քննարկվել են միջին մասնագիտական և նախադպրոցական կրթության խնդիրները:

Back to top button