ԿարևորՎերլուծական

Թուրքիան Սիրիա ներխուժմամբ կմասնատվի

Մարիա Պապյան
«Ռադիոլուր»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հայտարարել է առաջիկա օրերին Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների վերսկսման որոշում ընդունելու մասին։ Ըստ Էրդողանի՝ գործողությունների նպատակը Սիրիայի սահմանամերձ հատվածը քրդերի ինքնապաշտպանական ուժերից մաքրելը և այնտեղ Թուրքիայում հաստատված սիրիացի փախստականներ բնակեցնելը։ 

Մարտական և բեռնատար մեքենաներ, տանկեր և բազմաքանակ անձնակազմ. Թուրքիան երեկվանից արդեն զինտեխնիկան կուտակում է Սիրիայի հետ սահմանին, չնայած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե «Թուրքիան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը և Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում ժամանակավոր բնույթ են կրում»:  Այդուհանդերձ, Սիրիա ներխուժման հավանականությունը մեծ է։

Իր հերթին պաշտոնական Դամասկոսը թուրքական կողմի հայտարարությունը Սիրիայի ինքնավարության ու տարածքային ամբողջականության խախտում է որակել:

Ի՞նչ համատեքստում պետք է դիտարկել Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունն ու Սիրիա ներխուժումը, և ինչո՞վ է պայմանավորված  պաշտոնական Անկարայի միաժամանակյա, այսպես ասած, խաղաղասիրական հայտարարությունը երկրի տարածքային ամբողջականության վերաբերյալ։ Հարցերի շուրջ զրուցում ենք քաղաքագետ Վազգեն Պետրոսյանի հետ։

Back to top button