ԿարևորՄտքերի խաչմերուկ

Տնտեսությանը ռեստարտ է պետք. «Արժեքների հեղափոխություն»

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Տնտեսական համակարգում ռեստարտի անհրաժեշտությունը գիտակցվում է, բայց հասկանալի չէ, թե ինչ ենք ուզում փոխել տնտեսության մեջ:

«Անընդհատ խոսում ենք աճի տեմպերից, տնտեսական ակտիվությունից, բայց պարզ չէ,  թե մասնագիտական տերմինալոգիայի հետևում ինչ աշխարհայացք է կանգնած»,- «Արժեքների հեղափոխություն» հաղորդման ժամանակ ասել է տնտեսագետ Վահե Հովհաննիսյանը: Նա կարծում է, որ տնտեսական փոփոխությունների հիմքում պետք է լինեն աշխարհայացքային փոփոխությունները:

«Ինչ ենք ուզում ունենալ» հարցին պատասխանելու համար, Հովհաննիսյանի դիտարկմամբ,  պետք է հասկանալ, թե ինչ փուլեր է անցել տնտեսությունը:

«Ի դեմս Սերժ Սարգսյանի՝ մենք մերժեցինք տնտեսության բրգային համակարգը, որտեղ կային օլիգարխներ, տարբեր ընտանիքներ, որոնք ունեին ավելի շատ  իրավունքներ, քան մյուսները,  ի դեմս Կարեն Կարապետյանի մերժեցինք աշտարակի  համակարգը, որտեղ փորձ էր արվում կառուցել տնտեսական գերիշխանության մոդելը: Իմ տպավորությամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում մենք փնտրտուքի մեջ ենք»,-ասում է տնտեսագետը:

Տնտեսական համակարգի  էությունը փոխելու Վահե Հովհաննիսյանի բանաձևերը՝ հարցազրույցում:

Back to top button