ԿարևորՔաղաքական

Մասիս Մայիլյանը հայտարարել է Արցախի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին

ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ իր նախորդ` 2019 թվականի օգոստոսի 13-ին գրառումը, ըստ որի՝ ինքը հնարավոր է համարել ակտիվ մասնակցություն ունենալ 2020 թվականի ընտրություններին, դրական լայն արձագանք է գտել Արցախում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում։

«Արցախի քաղաքացիների, քաղաքական և հասարակական շրջանակների, ՀՀ կառավարական և քաղաքական շրջանակների, Սփյուռքի ազգային գործիչների հետ անցկացրած քննարկումները ցույց են տվել, որ առկա են անհրաժեշտ նախադրյալներ՝ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում իմ թեկնածությունն առաջադրելու մասին որոշում կայացնելու համար։ Քանի որ արդեն իսկ առկա նախադրյալները երաշխավորում են 2020 թվականի ընտրությունների հաջող անցկացումը և վստահություն են ներշնչում Արցախի զարգացման ամենատարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման գործում, ես որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը։

Եկել է համազգային օրակարգի, ինչպես նաև Արցախում արմատական բարեփոխումների ծրագրերի քննարկման և ընդունման նպատակով հանրության առողջ ուժերի լայն համախմբմանն ուղղված ակտիվ ու վճռական քայլերի ժամանակը։ Բարեփոխումների արդյունքում մենք համատեղ ուժերով կապահովենք մեր երկրի անվտանգ, բարեկեցիկ, հուսալի, արդար, քաղաքակիրթ և ժողովրդավարական ապագան, մի խոսքով՝ կկերտենք մեր Նոր Արցախը»,- գրել է Մասիս Մայիլյանը:

Ես որոշել եմ———————2019 թվականի օգոստոսի 13-ին Facebook սոցիալական ցանցում իմ այն գրառումը, ըստ որի՝ հնարավոր եմ…

Gepostet von Masis Mayilian / Մասիս Մայիլյան am Dienstag, 8. Oktober 2019
Ցուցադրել ավելի
Back to top button
Close