ԿարևորՀասարակություն

Քիմ Քարդաշյանը եւ նրա քույրն Էջմիածնում մկրտել են երեխաներին

Քիմ Քարդաշյանը եւ նրա քույրը՝ Քորթնին, այսօր առավոտյան Էջմիածնում մկրտել են իրենց երեխաներին: Այս տեղեկությունը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հաստատել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական ծառայության պետ տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Երեխաները մկրտվել են Ս. Վարդան եւ Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում: Մկրտման արարողությունն արդեն ավարտվել է:

Քարդաշյանը Երևան է ժամանել երեկ՝ մասնակցելու Երևանում հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019»-ին:

Հոկտեմբերի 8-ին՝ «Գաղափարների շուկա» լիագումար նիստում նա հանդես է գալու որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ: Նիստում քննարկվելու է, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանով են նպաստել ժամանցի, մեդիայի և լրագրության աշխարհների ժողովրդայնացմանը, և թե որքանով են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեր մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին։

Տեսանյութը news.am կայքինն է

Ցուցադրել ավելի
Back to top button
Close