ԿարևորՀասարակություն

Ինչպես Հայաստանը դարձնել համաշխարհային տեխնոլոգիական կենտրոն

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«WCIT-ն շարքային միջոցառում չէ, որն անցակցվում է Հայաստանում: Դա նշաձող է, որին մենք հասել ենք երկարատև ջանքերի շնորհիվ, նաև  նշաձող է, որը պարտավոր ենք պահել, ձգտել ավելի բարձր նշաձողերի»,-  «Ռադիոլուր»-ի հյուրասրահում հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Նա աշխատել է նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում, միության փոխտնօրենն էր: Չոբանյանը պատմել է, թե ինչպես են 2014 թվականի գարնանը  օրակարգային հարց դարձրել՝  հայտով դիմել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային  ալյանսին (որի անդամ էր նաև UATE-ն), որպեսզի WCIT-ն անցկացվի Հայաստանում:

«Այսօր իսկապես տեխնոլոգիական տոն է Հայաստանում:  Կարող ենք ասել  երեկվանից սկսած: Երեկ երեկոյան տեղի ունեցավ Համաշխարհային կոնգրեսի տոնական բացումը, այսօր ֆորումի պաշտոնական բացումն էր: Հայաստանը պետք է լինի համաշխարհային   տեխնոլոգիական քարտեզի մայրաքաղաքներից մեկը: Ես ուրախ եմ հատկապես նրա համար, որ իմ ջանքերը կան այս գործընացի մեջ»,- ասել է Տավուշի մարզպետը: Հայկ Չոբանյանը  խոսել է նաև Տավուշի մարզի խնդիրների, Իջևանի բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթի, ապօրինի անտառահատումների մասին: 

Ցուցադրել ավելի
Back to top button
Close