Համասփյուռք

«Համասփյուռք». Սանկտ Պետերբուրգի հայ ուսուցչի մասնագիտական առօրյան

Ինչպիսի՞ն է Սանկտ Պետերբուրգում հայ ուսուցչի մասնագիտական առօրյան, հաջողվո՞ւմ է օտար երկրում համադրել արհեստավարժ մանկավարժությունը հայեցի դաստիարակության հետ, ինչպիսի՞ն են Սանկտ Պետերբուրգի պետական և հասարակական մոտեցումները հայ դպրոցի և ուսուցչի նկատմամբ, ի՞նչ մարտահրավերներ կան, որո՞նք են ապագայի անելիքները:
«Սանկտ Պետերբուրգի հայ ուսուցչի մասնագիտական առօրյան» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 107-րդ թողարկման ժամանակ:
Հյուրեր՝
Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցու Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնի Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ջուլիետա Անդրեասյանը:
Նույն կենտրոնի Հայոց պատմության և հայրենագիտության ուսուցչուհի Մարիա Ներսիսյանը:
Նույն կենտրոնի դասվար Ամալյա Սահակյանը:

Back to top button