ԿարևորՄշակույթ

Արհեստական բանականության գրած երաժշտության գլխավոր փորձը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր Հանրապետության հրապարակում առաջին անգամ  արհեստական բանականության գեներացված երաժշտության փորձն էր։ Աշխարհի ավելի քան 14 երկրներից Հայաստան ժամանած երաժիշտները նախապատրաստվում են հոկտեմբերի 6-ին նախատեսված համերգին։

Հենց նրանք են ազդարարելու WCIT- 2019՝  ՏՏ համաշխարհային կոնգրեսի մեկնարկը: Համաժողովին հրավիրված հյուրերը շատ են:  

Հանրապետության հրապարակում կիրակի կայանալիք համերգի վերջնական փորձն է: Հատուկ միջոցառման համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբը:

Երաժիշտների առաջ նոտակալների վրա այփադներ են։ Երաժշտությունը գրվում է նույն պահին, կոմպոզիտորը՝ արհեստական բանականությունն է։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնութունն է սա.

«14 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի և 30 հայ երաժիշտների մասնակցությամբ: Նախ նվագախմբին ղեկավարում է Սերգեյ Սմբատյանը, երաժիշտներն էլ  նոտաների օգնությամբ են  նվագում»:

Կանադա, Նիդերլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայվան, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան: Այս երկրները ներկայացնող երաժիշտներից եւ ոչ մեկը հայերեն չի խոսում, բայց բոլորը խոսում են երաժշտության լեզվով:

Եսայանի խոսքով,  առանձին մասնագետներ են աշխատել, որպեսզի հոկտեմբերի 6- ին լսենք, թե ինչ ստեղծագործություն է գրելու արհեստական բանականությունը։ Հենց այդ օրը՝ ժամը 20-ին WCIT համաժողովի մեկնարկը կազդարարվի Հանրապետության հրապարակում:

Back to top button