Ժամանակի վկան

«Ժամանակի վկան». Առաջին աշխարհամարտի հայ ռազմագերիների հետքերով

Ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտի հեղինակած եռալեզու պատկերագիրքը ներկայացվեց 2019 թ․ օգոստոսի 30-ին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում բացված «Հայրենիքից հեռու, հայրենիքում․ հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում» խորագրով ցուցադրության ժամանակ։ ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր ավստրուհին վարժ հայերենով պատմում է հետազոտության, աշխատանքային դժվարությունների և իր զգացմունքների մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button