ԿարևորՄտքերի խաչմերուկ

Բաց սահմաններ՝ հայկական բիզնեսի համար. ինչպես մուտք գործել միջազգային շուկա

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

«Բիզնեսի համը» Բակուր Մելքոնյանի հեղինակային հաղորդման ընթացքում այս անգամ գործարարն անդրադարձել է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Սինգապուրի հետ ստորագրված Ազատ առևտրի մասին համաձայնագրին եւ Իրանի եւ ԵԱՏՄ երկրների միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագրին:

Բակուր Մելքոնյանը կարծում է, որ ցանկացած տնտեսական համաձայնագիր նոր հնարավորություններ ու ճանապարհներ է բացում գործարարների համար, որից պետք է օգտվել գրագետ բիզնես կազմակերպելով:

«Մարկետինգային խորը գիտելիքներ են հարկավոր, օնլայն հարթակներով գովազդ կազմակերպելու հմտություններին պետք է ծանոթանալ, տեխնիկական եւ տեղեկատվական ժամանակակից միջոցներին պետք է տիրապետել»,- կարծում է գործարարը։

Բիզնես վարելու համար նոր շուկաներ մուտք գործելու եւ ծավալելու միակ խոչընդոտը համարում է անբարենպաստ մրցակցային պայմանները, որոնք, իհարկե, փոփոխվում են:

Ցուցադրել ավելի
Back to top button