ԿարևորՍպորտ

Արցախի դրոշի պատճառով ընդհատվել է «Դյուդելանժ» – «Քարաբաղ» հանդիպումը

Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Դյուդելանժն» ընդունել է ադրբեջանական «Քարաբաղին»: Հանդիպման ընթացքում FAF-ի կազմակերպած ակցիայի պատճառով խաղն ընդհատվել է:

Երկրորդ խաղակեսի սկզբում դրոնով ստադիոն է իջեցվել Արցախի դրոշը, ինչն առաջացրել է ադրբեջանական թիմի անձնակազմի և երկրպագուների զայրույթը: Մրցավարը ստիպված է եղել ընդհատել հանդիպումը:

Ֆաֆականները ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել են. «ՖԱՖ-ի և Բելգիայի մեր տղերքի կողմից հերթական ակցիան է նախապատրաստվել ադրբեջանական «Քարաբախ»-ի խաղին: Խորհուրդ ենք տալիս հետևել խաղի ընթացքին»:

FAF ֆան շարժումը` Առաջին Հայկական Ճակատը,  ստեղծվել է 2007 թվականին։ Նպատակն է ակտիվ աջակցել Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներին տնային և արտագնա հանդիպումների ժամանակ և նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը։

Ցուցադրել ավելի

Կարդացեք նաև

Close
Back to top button
Close