ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Առանց մրցունակ կրթության չկա հայություն. Մարիամ Մարգարյան

Մարիա Պապյան
«Ռադիոլուր»

Առանց կրթության և առանց մրցունակ կրթության, առանց նվիրյալ ուսուցչի չկա հայություն։ «Ռադիոլուրի հյուրասրահ»-ում այսօր ասել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ Մարիամ Մարգարյանը։

Արդեն կես դարից ավելի է մարդկային կապիտալը և մարդկային կապիտալի կառավարումը համարվում է ցանկացած պետության և քաղաքացիական հասարակության արդյունավետ գործունեության ամենակարևոր պայմաններից մեկը։

Տեղեկատվական դարաշրջանում ուսուցիչ լինելը բավականին պատասխանատու գործ է։ Ուսուցիչն այն մարդն է, որ սերնդին հաղորդակից է դարձնում դասագրքային ճշմարտություններին և, որ ամենակարևորն է, սոցիալ-քաղաքական իրականությունները իսկության մեջ վերլուծելու խնդիրներին։

Ուսուցիչը սեփական տեսակի ինքնության արդիականացման ջատագովն է՝ ասում է քաղաքագետ Մարիամ Մարգարյանը։  

Ցուցադրել ավելի
Back to top button
Close