ԿարևորՄտքերի խաչմերուկ

Յուրաքանչյուր բնակավայր պետք է տեսիլք ունենա

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Յուրաքանչյուր բնակավայր նախ պետք է իր տեսիլքն ունենա` համոզված է ենոքավանցի Արտակ Չիբուխչյանը։ Տնտեսության զարգացման տեսիլքի ու Հայաստանի ապագայի մասին խոսելով նա մատնացույց է անում Ենոքավանի օրինակը։

Ենոքավանում ձևակերպվել է թե ինչպիսին է լինելու այն 50,100,300 տարի հետո. «Ենոքավանը հայկական ազգային արժեքների հիման վրա ստեղծված բնակավայր է, որտեղ ցանկանում է արժանավայել ապրել յուրաքանչյուր ավանդական ընտանիք։ Մենք այսպիսի Ենոքավան ենք պատկերացնում։ Պետք է յուրաքանչյուր  բնակավայր ունենա իր տեսիլքը։ Տեսիլքը ձևակերպել է պետք, դա էլ մասնագիտություն է, մեկը պետք է, որ նկարի այդ բոլոր տեսիլքները, երազները։ Երբ դա տեղի կունենա, այսինքն, երբ բոլոր բնակավայրերն ունենան իրենց տեսիլքը, դրանց միավորումն էլ կտա Հայաստանի տեսիլքը»։

Չիբուխչյանը վստահ է, որ լավ մշակած հռչակագիր ունենք, բայց այդ ճանապարհով չենք գնում, քանի որ հենց առաջին սահմանադրությունից սկսած խեղաթյուրում է գնացել։ Հռչակագիրը ավելի մտածված փաստաթուղթ է՝ ասում է։

Արտակ Չիբուխչյանի կարծիքով՝ Շվեյցարիայի տնտեսության զարգացման մոդելը կարող է կիրառելի լինել նաև Հայաստանում։ «Ապագա ռեզոլթ», «Յելլ պարկի» հիմնադիրը շեշտում է. «Շվեյցարիան էլ փոքր է ու ծով չունի, բայց տեսեք որքան զարգացած է»։

Back to top button