ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

ԲՀԿ խորհրդարանական կեցվածքը Սեֆիլյանին հիշեցրել է 2018-ի հոկտեմբերի 2-ը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Վարչապետի հետ հանդիպման ժամանակ չեն պահանջել խորհրդարանի  արտահերթ ընտրություններ: Տարածված այս լուրերն այսօր  «Ռադիոլուր»-ի հյուրասրահում հերքել է «Սասնա Ծռեր» համահայկական շարժման  ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

6 ամիս ժամանակ՝ կոշտ եւ հեղափոխական քայլեր անելու համար: Այս փուլում սա է անհրաժեշտ  Հայաստանին՝ հետագայում առաջ գնալու եւ տարածաշրջանում առաջնային դիրքեր գրավելու համար: Այս ժամկետն են նախանշում «Սասնա ծռեր» համահայկական շարժման անդամները, որոնք հայտարարում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկունքին կանգնելու մասին:

Հանրային հնչեղություն ունեցող մեկ այլ հարցի՝ 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքի մասով Սեֆիլյանը շարունակում է պնդել, որ առանց իրեն քննիչ հանձնաժողովը էական հաջողությունների չի հասնի: 

Կուսակցական համակարգի կայացում, Սահմանադրության փոփոխություն, ինքնիշխանության վերականգնում եւ օրակարգային այլ քայլերի մասին զրուցել ենք վարչապետի թիկունքին կանգնած «Սասնա Ծռեր»-ի ղեկավարի հետ: Խորհրդարանում ՍԴ նախագահի քննարկումներում տարբեր քաղաքական ուժերի դիրքորոշումը Սեֆիլյանին հիշեցրել է 2018-ի հոկտեմբերի 2-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button