ԿարևորՎերլուծական

Ռոուհանիի առաջին հրապարակային սելֆին՝ Երևանում․ իրանա-հայկական նոր խթան

Մառլենա Հովսեփյան
Ռադիոլուր

«Դատելով Հայաստանի և Իրանի պաշտոնյաների արձագանքներից կարող ենք փաստել, որ երկու կողմերի համար էլ երևանյան գագաթաժողովը արդյունավետ էր», — դիտարկելով ԵԱՏՄ բարձր մակարդակի հանդիպման արդյունքները հայ-իրանական հարաբերությունների տեսանկյունից փաստում է իրանագետ Արմեն Իսրայելյանը։

«Առաջին արդյունքը, ԵԱՏՄ երևանյան գագաթաժողովից այն է, որ արդեն մեկ ամսից ուժի մեջ կմտնի Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ստորագրված համաձայնագիրը, և մենք կարող ենք արդեն առարկայական արդյունք ստանալ համաձայնագրից՝ մեր մասով ապրանքների արտահանման, ցածր մաքսատուրքերով ապրանքներ կարող ենք արտահանել»:

Արմեն Իսրայելյանի խոսքով, իրանական լրատվամիջոդներն ու հատկապես տպագիր մամուլը մե ոգևորությամբ են լուսաբանել հավաքը․ գրեթե բոլոր առաջատար թերթերը իրենց առաջին էջերում երևանյան գագաթաժողովի լուսանկարներ են հրապարակել՝ վերլուական հոդվածներով, տարբեր շեշտադրումներով։

«Շատ կարևոր է, որ այդ համատեքստում Իրան -Հայաստան հարաբերությունները որպես կամուրջի դեր հանդիսացող բարեկամական երկրի, շեշտադրվել են։ Մենք կարողացանք հավաքել տարածաշրջանում խոշոր խաղացողներին»։ Հայաստանի վարչապետը Երևան ժամանած առաջորդների հետ սելֆի էր հրապարակել, որին անդրադարձել է նաև միջազգային մամուլը։

Արդյո՞ք Իսլամական Հանրապետության նախագահի համար սա առաջին հրապարակային սելֆին էր։

«Քաղաքական միջավայրում, այո, իսկապես առաջին էր, և սոցիալական ցանցերում, Թվիթերում լայն լայն տարածում ու արձագանք գտավ։ Եղել են Ռոուհանիի ոչ աշխատանքային լուսանկարներ՝ ֆուտբոլ նայելիս, ազգային հավաքականին երկրպագելիս, բայց սելֆի ես չեմ հանդիպել, կարելի է ասել, որ այն առաջինն էր»:

Back to top button