ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Բյուջե 2020. Յոթ մլրդ դրամ՝ ժողովրդագրական խնդիրների լուծման համար (տեսանյութ)

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

2020 թվականի բյուջեի նախագիծը կառավարությունն այսօր խորհրդարան է ներկայացրել: 2019-ի համեմատ եկամուտների ամսով՝ 201 մլրդ դրամով ավելի են, ծախսերը՝ 232 մլրդ դրամով են ավելի, դեֆիցիտը՝ ՀՆԱ-ի նկատմամբ կազմելու է 2.6 տոկոս:

«Ռադիոլուրի հյուրասրահ»-ում ֆինանսների նախարարության   բյուջետային գործընթացների կառավարման վարչության պետ Ռուզաննա Գաբրիելյանը նշել է, որ բյուջեի ծախսերի մոտ 40 տոկոսը հատկացվելու է սոցիալական ոլորտին։

Նա խոսել է հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի ուղենիշերի ու առաջնահերթությունների, ինչպես նաև գլխավոր ֆինանսական փաստաթղթի մշակման տրամաբանության մասին:

Ժողովրդագրական  խնդիրների լուծման  համար հաջորդ տարի տրամադրվելու է  ավելի քան 7 մլրդ դրամ։ Առաջին և երկրորդ երեխայի միանվագ նպաստը կբարձրանա, այն 50 հազար դրամի փոխարեն հաջորդ տարվա հուլիսից կկազմի 300 հազար դրամ:  Առաջին անգամ  երեխայի խնամքի նպաստ կստանան նաև գյուղաբնակ  մայրերը:

Back to top button