ԿարևորՄշակույթ

Ազնավուրի կիսանդրին կտեղադրվի երգչի մանկության թաղամասում

«Ազնավուր» հիմնադրամը Փարիզի քաղաքապետարանին է նվիրել Շառլ Ազնավուրի կիսանդրին:  Արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին՝  երգչի մահվան տարելիցին, Փարիզի քաղաքապետարանում` տեղեկացնում է Nouvelles d’Armenie-ին: Հոկտեմբերի 1-ին լրացավ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան տարելիցը։

Կիսանդրին տեղադրվելու է երգչի մանկության թաղամասում՝ Օդեոնի խաչմերուկում: Արձանի հեղինակը քանդակագործ Ալիս Մելիքիանն է: Ազնավուրի Հայաստան կատարած առաջին այցի ժամանակ քանդակագործն այն նվիրել էր Ազնավուրին։

Back to top button