ԿարևորՄտքերի խաչմերուկ

Որքանով է Հայաստանի տնտեսությունը կախված ներդրումներից

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Տնտեսագետների մեծամասնության համար ընդունելի  և ունիվերսալ բանաձև կա՝ զարգացող երկրների տնտեսություններին անհրաժեշտ են ներդրումներ, տնտեսական աճը  կախված է օտարերկրյա ուղղակի ներդրումներից:

Տնտեսագետ Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանի համար նույնքան կարևոր են տեղական ներդրումները:   «Տեղացի ներդրողը ներդրում  է անում  իր ապագայի, իր երեխաների ապագայի մեջ, օտարերկրացին մեր երկիրը դիտարկում է որպես ռեսուրս », — ասել է տնտեսագետը «Արժեքների հեղափոխություն» հաղորդման ժամանակ:

Նա խոշոր ներդրումների բացակայությունը բացասական չի գնահատում, որովհետև կարծում է, որ ամեն ինչ մարսվելու կարիք ունի:

«Եթե երկրի ինստիտուցիոնալ կառուցվածքը և մարսողական համակարգն ունակ չեն մարսել խոշոր ներդրումը, ապա այն ավելի շատ մարսողական խանգարում է առաջացնելու, քան օգուտ», -ասել է տնտեսագետը, նշել Լիադիանի օրինակը և հավելել՝ պետք է ունենալ պետական համակարգ, որն ի վիճակի կլինի հակազդել խոշոր կապիտալին:

Քանի դեռ չունենք կայացած պետական ինստիտուտներ, ըստ Հովհաննիսյանի, գլխավոր հույսը պետք է դնենք տեղական  ներդրումների  վրա, զուգահեռ աշխատենք դրսից գիտելիք, ունակություն, նորարարություն բերելու ուղղությամբ:

Back to top button