ԿարևորՎերլուծական

Հայաստանի հեղափոխական քայլը՝ ԵԱՏՄ-ում

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Վարորդական իրավունքների խնդիրը ԵԱՏՄ տարածքում հնարավոր է լուծել մինչեւ տարեվերջ, «Ռադիոլուր»-ին փոխանցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը:

Վերջերս հայկական պատվիրակության կազմով ՌԴ Պետդումայում հանդիպումներից հետո՝ այդ հարցն արագորեն լուծելու համաձայնություն է ձեռք բերվել: «Ոչ թե հայերին ճնշում են նրա համար, որ հայ են, պարզապես կա օրենքների համաձայնեցման խնդիր»,- ասում է պատգամավորը՝ բացառելով ազգությամբ պայմանավորված արհետսական խնդիրների հարուցումը:   

«Ռադիոլուր»-ի հյուրասրահում պատգամավորի հետ խոսել ենք ԵԱՏՄ հայաստանյան գագաթաժողովի մասին: Ինչով էր այն պատմական եւ ինչու Հայաստանին հաջողվեց անել այն, ինչի մասին 5 տարի շարունակ խոսում էին մյուս երկրները, բայց հաջողվեց կյանքի կոչել Հայաստանին:  

Back to top button