Մասնագիտություն

«Մասնագիտություն». Ճիշտ սնունդն առողջ ապրելակերպի կարևորագույն մասն է

Դիետոլոգները բժիշկներ են, ովքեր օգնում են կարգավորել ոչ միայն առողջ մարդկանց սննդակարգը, այլ նաև բուժում են հիվանդներին և կարգավորում նրանց ճիշտ սննդակարգը, առողջ ապրելակերպը: Առողջ, հաշվեկշռված և լիարժեք սննդակարգը մարդու աճի ու զարգացման, տարբեր հիվանդությունների կանխարգելման և առողջության պահպանման գրավականն է: Այս հարցում մեզ կարող են օգնել արհեստավարժ դիետոլոգները:

Որո՞նք են բժիշկ-դիետոլոգի կարևորագույն հատկանիշները, ինչպե՞ս ազատվել ավելորդ կիլոգրամներից, ինչպե՞ս ավելացնել քաշը, ինչպիսի՞ն պետք է լինի առողջ սննդակարգը. ձեր հարցերի պատասխանները կարող եք ունկնդրել «Մասնագիտություն» հաղորդման շրջանակներում: Հաղորդման հյուրն է բժիշկ-դիետոլոգ՝ Լիդիա Այվազյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close