Հատվող եթեր

«Հատվող եթեր». Արա Գևորգյանի ստեղծագործական գործունեությունը

Անգնահատելի է Արա Գևորգյանի ունեցած ներդրումը՝ Հայաստանում գործիքային երաժշտության զարգացման գործում
Հաղորդման հյուրն է երաժիշտ, ՀՀ վաստակավոր արտիստ՝ Արա Գևորգյանը: Արա Գևորգյանը ժողովրդական և գուսանական երգի փայլուն կատարող, սիրված երգչուհի Վալյա Սամվելյանի որդին է:
2019 թվականը հոբելյանական է Արա Գևորգյանի համար. լրանում է արվեստագետի ստեղծագործական ճանապարհի 40 տարին: Հաղորդումն անդրադառնում է Արա Գևորգյանի ստեղծագործական գործունեությանը, նոր ծրագրեր, նախագծեր: Անդրադարձ՝ սեպտեմբերի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած, Արա Գևորգյանի «Դու պիտի ճախրես» խորագիրը կրող բարեգործական մենահամերգին, որի ողջ հասույթը տրամադրվելու է քաղցկեղով հիվանդ երեխաներին: Հաղորդման ընթացքում կհնչեն Արա Գևորգյանի ստեղծագործություններից: Քննարկում հեղինակային իրավունքների պաշտպանության շուրջ:

Back to top button