Հաղթողը

«Հաղթողը». Հայկական մեղրով թխվածքը՝ Չեխիայի հպարտություն

Մարլենկա ընկերության հիմնադիր Գևորգ Ավետիսյանը չէր էլ պատկերացնում, որ հայկական մեղրով թխվածքն այնքան սիրելի կդառնա չեխերի համար, որ այսօր արդեն Չեխիայի ամենաթանկ թխվածքն է։ Մարլենկայի պատմությանը համաշխարհային Forbes ամսագիրն իր ապրիլյան համարում 24 էջ է հատկացրել, իսկ մեր հայրենակիցը զարդարում է հեղինակավոր ամսագրի տիտղոսաթերթը։ Սկայպից այն կողմ գտնվող Գևորգ Ավետիսյանի որդին՝Նշանը, գործարանի ամբողջ տարածքն է ցույց տալիս՝ հպարտանալով, որ ողջ Եվրոպայում հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող ընկերությունների մեջ ամենամաքուրը հենց Մարլենկան է։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close