Հասարակություն

Արտագաղթի օրագիր․ գայթակղություններ և իրականություն

 «Արտագաղթի օրագիր» հաղորդումն ադրադառնում է անկանոն միգրացիայի խնդիրներին։

Սկսած 2014 թ-ից  եվրոպական մի շարք երկրներ ստիպված  էին դիմագրավել միգրացիոն ճգնաժամը։ Եթե մինչ  այդ Եվրոպայում ապաստան էին փնտրում տարեկան 500-ից 600 000 անձ,ապա 2015 թ-ին նրանց թիվը կրկնապատկվեց՝ գերազանցելով 1․3 միլիոնը, 2016 թ-ին այն կազմեց շուրջ 1․2 միլիոն  և միայն վերջին 2 տարում   վերադարձավ նույն մակարդակին։  

Այս ցուցանիշով եվրոպական երկրների մեջ առաջատարը Գերմանիան է, որտեղ  2018 թվականին ապաստան է հայցել   ավելի քան 160 000 օտարերկրացի։

Վերջիններիս թվում որոշակի մաս են կազմում Հայաստանի քաղաքացիները։ 2018 թ-ի ընթացքում Գերմանիայում առաջին անգամ  ապաստան են հայցել 1 510 ՀՀ քաղաքացիներ, իսկ տարեվերջի դրությամբ նրանց ընդհանուր թիվը կազմել է 7 570։

«Հայաստանի Հանրապետությունից Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անկանոն միգրացիայի կանխարգելում՝ պոտենցիալ միգրանտների տեղեկացվածության բարձրացման միջոցով» ծրագրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից։

Ցուցադրել ավելի
Back to top button