ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ադրբեջանը չի կարող հավակնել ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակին. Շավարշ Քոչարյան

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հոկտեմբերի 1-ին Հայաստանում կմեկնարկի ԵԱՏՄ գագաթնաժողովը:  Երևան են ժամանելու 7 երկրների ղեկավարներ՝ ԵԱՏՄ անդամ պետությունների 4 ղեկավարները, դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի նախագահը, ինչպես նաև Սինգապուրի վարչապետն ու Իրանի նախագահը: 

«Իրանը վերջերս է ծանուցել, որ արդեն ավարտել է ներպետական վավերացման գործընթացը,  և ԵԱՏՄ- ի հետ կնքված ազատ առևտրի մասին համաձայնագիրն  ուժի մեջ է մտնում  հոկտեմբերի 27-ից: Այն շատ կարևոր է մեզ  համար,  քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որ ցամաքային սահման ունի Իրանի հետ: Սինգապուրի հետ ևս առևտրին վերաբերվող համաձայնագիր է կնքվելու», — «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է  արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Փոխարտգործնախարարը անդրադարձել է նաեւ ԵԱՏՄ-ում Ադրբեջանի՝ դիտորդ դառնալու հեռանկարին: Ըստ Շավարշ Քոչարյանի՝ Ադրբեջանը նույնիսկ չի կարող հավակնել նման կարգավիճակին, քանի որ ԵԱՏՄ կանոնադրության մեջ նշված է, որ որեւէ դիտորդ երկիր չի կարող ձեռնարկել քայլեր, որոնք կվնասեն ԵԱՏՄ անդամ երկրներից որեւէ մեկին:

Փոխարտգործնախարարը խոսել է նաև  ՌԴ-ում ՀՀ քաղաքացիություն ունեցող վարորդների խնդրի մասին

«Օրինագիծը գտնվում է Պետդումայում, և ես ես հույս ունեմ, որ բանակցություններում հաջողության կհասնենք: Այդ պայմանագրում Ղազախստանին ու Ղրղզստանին արտոնություն էր տրվել,  և այդ երկրների կողքին պետք է նշվի նաև Հայաստանը»:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close