ԿարևորՄտքերի խաչմերուկ

Փողով երեխաներ չեն ծնվում. Հայաստանի տեսիլքի՝ Արտակ Չիբուխչյանի բանաձեւը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Տնտեսությանը կարող է խանգարել միայն տնտեսության կառավարմամբ զբաղվող ինստիտուտը։ ՀՀ-ում  որքան լավ բան կա՝ օրինակ «Թումո», «Այբ», «Արմաթ լաբորատորիաները», այն, ինչ ցույց են տալիս պետական այրերը ՀՀ այցելած  հյուրերին, դրանք ոչ մի կապ չունեն պետության հետ, սկսած մտահղացումից ավարտած իրականացումից՝ «Ենոքավանի հանրապետություն» հաղորդման ժամանակ ասել է Արտակ Չիբուխչյանը:

Նա շեշտում է, որ պետք է հայտարարվի, թե ինչպիսին է Հայաստանի տեսիլքը, ինչպիսի երկիր ենք ունենալու  200 տարի հետո: 50 տարվա տեսիլքը նա կարճաժամկետ է համարում: Բնակչության թվաքանակի ավելացման համար պետք է շատ երեխաներ ծնվեն, բայց փողով երեխաներ չեն ծնվում: Եթե երիտասարդ զույգը բնակվում է երկու սենյականոց բնակարանում, այնտեղ շատ երեխաներ չեն ծնվի՝ ասում է:  

Կենսաթոշակը հասկացությունը ազգային ինքնագիտակցության մեջ չի եղել, դա հայտնվեց խորհրդային տարիներին, դա  սերունդների միջև համերաշխության պայմանագիր է: Գուցե այս պայմանագիրը փոխե՞լ է պետք, ասում է նա։

Back to top button