ԿարևորՀասարակություն

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան՝ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին

Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը պարգեւատրվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը պարգեւատրվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով` գիտության ոլորտում նշանակալի ներդրման համար: Մեծ պատիվ է լինել նրա կողքին, անձամբ հանձնել այս բարձր պարգեւը»,- գրել է Հարությունյանը։

Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրը ստացել է «օգանեսոն»՝ (Og) անվանումն`ի պատիվ Մերձմոսկովյան շրջանի Դուբնա քաղաքում գտնվող Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի և ինստիտուտի պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի:

Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը ծնվել է 1933 թվականին Դոնի Ռոստովում: 1956 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարագիտա-ֆիզիկայի ինստիտուտը։ 1976-1989 թվականներին եղել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) միջուկային ռեակցիաների լաբորատորիայի փոխտնօրեն, իսկ 1989-1997-ին՝ տնօրեն, 1997 թվականից՝ գիտական ղեկավար, միաժամանակ, 1971 թվականից՝ նույն լաբորատորիայի ծանր միջուկների հետազոտման բաժնի պետ։ 1969-1970 թթ.՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի, Ֆրանկֆուրտի (Գերմանիա), Մեսինայի (Իտալիա) համալսարանների պատվավոր դոկտոր։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close