Վերնատուն

«Վերնատուն». «Ակտուալ» արվեստ հանդեսի նոր, տպագիր համարը՝ 12 տարի անց…

«Ակտուալը» մեզանում գրեթե չհանդիպող այն եզակի մշակութային պարբերականներից է, որտեղ մեկտեղվում են արվեստի և մշակութային խոսակցություններն ու քննադատությունը, հայ և օտարազգի հեղինակների , արվեստագետների ստեղծագործություններն ու տեքստերը, լուսաբանվում են համաշխարհային և տեղական արվեստագետների առավել նշանակալի ու կարևոր ցուցահանդեսներն ու մշակութային իրադարձությունները և այս ամենը վիզուալ արդիական ու հետաքրքիր ստեղծագործական մոտեցումներով ու լուծումներով՝ ընդգրկելով նաև կոմիքսների ժանրը : Ակտուալ հանդեսը հիմնվել է 2003 թվ-ին մի խումբ արվեստագետների համագործակցությամբ: Հանդեսի վերջին տպագիր համարը լույս է տեսել 2007 ին: Հաղորդումն անդրադառնում է հանդեսի նոր համարում ու նաև քննարկում թե կա՞ արդյոք մշակութային նոր տարածքներ ստեղծելու անհրաժեշտություն և առհասարակ մշակութային պարբերականների պահանջարկ …
Զրույց «Ակտուալ» հանդեսի խմբագիրների՝ Մկրտիչ Մաթևոսյանի և Դավիթ Մոսինյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button