ԿարևորՄտքերի խաչմերուկ

«Բանակի խոհարարը». զինվորը տնային ճաշատեսակներից չպետք է զրկվի

Բակուր Մելքոնյանը «Մտքերի խաչմերուկ» հեղինակային հաղորդման ընթացքում փոխանցել է զինվորների տրամադրությունները՝ բանակում սննդի մատակարարման նոր կարգի անցնելուց հետո: «Արտ Լանչը» 6 կազմակերպություններից մեկն է, որը սննդով է ապահովում մեր բանակին: Նախաճաշ, ճաշ, ընթրիք՝ ի՞նչ սնունդ են ուտում մեր զինվորները՝

Ըստ սնունդ մատակարարող ընկերության տնօրենի, զինվորը պետք է բանակի եւ տանը պատրաստված սննդի միջեւ տարբերություն չտեսնի: «Բազմազան եւ որակով սնունդ՝ այս բանաձեւով է սնունդ մատակարարվում մեր զինվորին»,-ասում է Բակուր Մելքոնյանը եւ հավելում, որ կազմակերպությունը աշխատում է հանրապետության բարձրակարգ սննդաբանների հետ՝ լավագույնը մատուցելու համար: Ըստ նրա՝ ամեն շաբաթ ՊՆ հետ քննարկվում է մատակարարվող սննդի ցանկը:

«Զինվորները մեծ ոգեւորությամբ են օգտվում մատուցվող ուտելիքներից, բողոքներ չեն լինում, բացի շնորհակալությունից»,- հաղորդման ընթացքում նշել է Մելքոնյանը եւ փոխանցել ընկերության գլխավոր խոհարարի խոսքը, որ երկար տարիներ գործ ենք անում, բայց այսքան շնորհակալություն, ինչքան լսեցինք այս մեկ տարվա ընթացքում, չէինք լսել ամբողջ գործունեության ընթացքում:

Back to top button