Հատվող եթեր

«Հատվող եթեր». Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հոգևոր արժեքները

Հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունը կրող գրականության և արվեստի թանգարանը գործում է ինը տասնամյակ, այն ՀՀ խոշորագույն մշակութային օջախներից է, ընդգրկում է 18-րդ դարից մինչև նորագույն ժամանակաշրջանի գրականության, թատերարվեստի, երաժշտարվեստի և կինոարվեստի գրեթե բոլոր խոշոր գործիչների արխիվները ու այդ շրջանում գործած մշակութային և կրթական հաստատություններին վերաբերող հավաքածուներ: Հաղորդումն անդրադառնում է թանգարանի ներկայիս գործունեությանը. նոր ցուցադրություններ, կրթական ծրագրեր, համերգներ, գրքի շնորհանդեսներ, ցուցահանդեսներ:
Հաղորդման հյուրն է գրող, գրականագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն՝ Կարո Վարդանյանը: Անդրադարձ Կարո Վարդանյանի ստեղծագործական գործունեությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button