ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Հայաստան-Իսրայել. անցում առարկայական համագործակցության

Մենք հարաբերություններ զարգացնում ենք տարածաշրջանի Հայաստանի տեսանկյունից կարեւոր երկրների հետ, բայց չունենք առարկայական հարաբերություններ Իսրայելի հետ, որը տարածաշրջանի հիմնական խաղացողներից է եւ բալանսը խախտվել է, կա որոշակի վակուում, որն ի վնաս Հայաստանի է լինում՝ «Ռադիոլուրի հյուրասրահ»-ում այսօր ասել է տարածաշրջանային հարցերով փորձագետն Կարեն Վերանյանը՝ անդրադառնալով Հայաստանի կառավարության՝ Իսրայելում դեսպանատուն բացելու որոշմանը։

«Ինչու մենք պետք է առաջնորդվենք այլ երկրների տրամաբանությամբ։ Ենթադրենք իրանական կողմը մտավախություն ունի, որ Իսրայելը Հարավային Կովկաս է ներգրավվում եւ Հայաստանը փորձում է տեղավորվել այդ մտահոգությունների տրամաբանության մեջ։ Կարծում եմ՝ սա ճիշտ չէ։ Մենք պետք է փորձենք մեր հարաբերությունները զարգացնել՝ ելնելով մեր արտաքին քաղաքականության գերակայություններից եւ ռազմավարական կարեւորություն ներկայացնող հիմնախնդիրներից»,- ասել է Կարեն Վերանյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close