ԿարևորՔաղաքական

Իսրայելը ողջունում է դեսպանատուն բացելու Հայաստանի որոշումը

Իսրայելը ջերմորեն ողջունում է դեսպանատուն բացելու ՀՀ կառավարության որոշումը:

«Այս կարեւոր քայլն առաջ կմղի մեր հարաբերությունները»,- թվիթերի իր էջում գրել է Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրեն Յուվալ Ռոթեմը:

«Սա կլինի 90-րդ դեսպանությունը Իսրայելում, մենք պայքարում ենք բոլոր ազգերի հետ ավելի լավ հարաբերությունների համար»,- գրել է Յուվալ Ռոթեմը:

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն էր տվել Իսրայելում ՀՀ դեսպանություն բացելու նախագծին:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close