ԿարևորՔաղաքական

Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Հայտնում են ՀՀ կառավարության e-gov.am կայքից: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Սեպտեմբերի 18-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին: 

Back to top button