ԿարևորՍպորտ

Յուրի Ջորկաեֆը նշանակվել է FIFA-ի հիմնադրամի ղեկավար

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, հայկական արմատներ ունեցող Յուրի Ջորկաեֆը նշանակվել է FIFA-ի բարեգործական հիմնադրամի՝ FIFA Foundation-ի ղեկավար, հայտնում է ֆրանս պրեսը։ Լուրը հայստատել է նաեւ Ջորկայեֆի եղբայրը՝ թվիթերյան գրառմամբ:

«Հպարտ եմ եղբորս համար, ով ընտրվել է FIFA Foundation-ի ղեկավար»,- գրել է Յուրի Ջորկայեֆի եղբայրը՝ Դենիս Ջորկայեֆը:

Ջորկաեֆը ղեկավարելու է FIFA-ի հիմնադրամի գործունեությունը՝ աշխարհով մեկ սպորտային ենթարակառուցվածքների վերականգնման և սոցիալական զարգացման, սպորտի հանրահռչակման ուղղությամբ։

Հայազգի ֆուտբոլիստը, հիշեցնենք, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է դարձել Ֆրանսիայի հավաքականի կազմում։ Մեծ սպորտը թողել է 2006 թվականին։

Back to top button