ԿարևորՔաղաքական

Կոռուպցիայի եւ հանցավորության դեմ կիսապայքար չի լինելու. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել, որով վերահաստատել է կոռուպցիայի դեմ պայքարի տարվող կառավարության քաղաքականությունը։

«Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են եւ իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել:

Նոր Հայաստանում ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է եւ նա գալու է ներկա ու նախկին բոլոր կոռուպցիոներների, լրտեսների եւ այս կարգի այլ տարրերի ետեւից:

Ինչպես նաեւ Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը, ոստիկանությունը եւ ՊԵԿ քննչական վարչությունը:

Կոռուպցիայի եւ հանցավորության դեմ կիսապայքար չի լինելու:

Ժողովրդին թալանածներն ու թալանողները հայտնվելու են բանտում: Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց այլ տարբերակ չկա»,- ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Փաշինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ուժային երկու կառույցի ղեկավարները վարչապետի որոշմամբ ազատվել են պաշտոնից։

Back to top button